ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Դոհայում Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության կոչ են արել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դոհայի համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատում ենք մեր ուղերձը Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին,- նշել է նա։- Մենք կոչ ենք անում անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին եւ երկխոսություն սկսել կառավարության եւ օրինական ընդդիմադիր ուժերի միջեւ»։
Հիշեցնենք, որ Աստանայի ձեւաչափով հանդիպումը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Դոհայում, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ։
0Comments