Ռուսաստանը մարզել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների բելառուսական անձնակազմերին, որոնք բաղկացած են բելառուս զինծառայողներից: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
« Ներկայացված է այն ամենը, ինչ վերաբերում է (միջուկային զենքի` խմբ.) կիրառմանը։ Այսօրվա դրությամբ դա, բնականաբար, իրականացվում է միասնական հրամանատարությամբ և միասնական ղեկավարությամբ։ Այլ բան է, որ այս ընթացքում երկու ռուսական անձնակազմ է վերապատրաստվել, նկատի ունեմ ինքնաթիռները։ Եվ, իհարկե, նրանք, ովքեր ներկայացնում են բելառուսական կողմը` «Իսկանդերի» անձնակազմերը»,-ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը Մինսկում Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի շրջանակում ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարին հայտարարել էր, որ երկրի սպառազինության համար ստացել են երկու Ս-400 զենիթահրթիռային դիվիզիոն և երկու «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների դիվիզիոն:
0Comments