Ասադը չի արձագանքել Էրդողանի հետ հանդիպման առաջարկին

Մանրամասներ
Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադը դրական պատասխան չի տվել Անկարայի և Դամասկոսի միջև հանդիպման և հարաբերությունների կարգավորման առաջարկին։

«Մենք Ասադին ասացինք` արի հանդիպենք: Մենք դրական պատասխան չստացանք»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։