«Կան Արցախի քաղաքացիներ, ովքեր ունեին կենսաթոշակային խնայողություններ: Պատերազմից, հայաթափումից հետո մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ են:
Մեծամասնության համար հույսը էդ խնայված գումարներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդի սառեցմանը ՀՀ-ում: «Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել ԱՀ քաղաքացիների գումարը և օգտագործել ըստ իրենց հայեցողության:
Եթե իրենք ԱՀ քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարդկանց խնայողությունները, առանց իրենց հարցնելու, խլում են և ասում, որ ներդնում են ինչ-որ հաշիվների վրա»:
0Comments