Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել. ՆԳՆ մամուլի քարտուղար

Մանրամասներ
քպ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Euromedia24.com-ի հետ զրույցում հաստատեց  ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար  Նարեկ Սարգսյանը։ 

Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականը։ Ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։