Կիրակին բարի չէ որոշ պաշտոնյաների համար

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Կառավարության այս շաբաթվա նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային իսկական ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր վարչապետի մոտ են կանչվել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել նրանց հետ, ինչից հետո Սանոսյանն ու Բադասյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

24news-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը:

 

Լուրեր են շրջանառվում, որ ազատման դիմում է ներկայացրել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Հիշեցնենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։

«Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է։ Ինձնից ինչ ուզել եք, ես տվել եմ, էլ բան չունեմ տալու։ Չեմ միջամտել որևէ մեկի գործին։ Սա նշանակում է, որ ՀՀ–ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՛չ, թույլը ոստիկանությունն է. ես թույլ չեմ տա որևէ մեկին` ինձ թույլ անվանի։ Ո՞նց կարող է լինի, որ պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ես որևէ մեկին նման հիմք եմ տվել, որ նման բան ասի՞»,– զայրացած հայտարարել էր վարչապետը։

Եզրափակելով իր խոսքը` Փաշինյանն ասել էր, որ այլևս խորհրդակցություններ չի անելու, այլ միայն որոշումներ է կայացնելու։