Առաջիկայում արագաչափերի մասով, կարծում եմ՝ կլինեն համապատասխան պարզաբանումներ, համապատասխան գործընթացներ, կգնանք առաջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու 2018-ից հետո 6 տարի անց վարչապետ Փաշինյանը հիշեց արագաչափերի հարցը և հիմա առաջարկում է այդ հարցով անգամ հանրաքվե անցկացնել, ինչպե՞ս հասկացաք, որ այդ հարցը խիստ օրակարգային է և պետք է հանրաքվե անել։
«Ես այս պահին հիմա չեմ կարող ասել ավելին, քան Հանրապետության վարչապետն է ասել»,-ասաց նա:
Հարցին՝ ինքը հիմա տեսնո՞ւմ է արագաչափերը հանելու կամ թողնելու, կամ հանրաքվեի անհրաժեշտությունը, նախարարը պատասխանեց. «Ժողովուրդը եթե կտեսնի, ինքը հնարավորություն կունենա, չտեսնի, չի ունենա: Կարծում եմ, որ պետք չէ մեկնաբանել մտքեր, որոնք բավարար չափով պարզ են և մեկնաբանված»:
0Comments