Ռուսական զորքերը հարվածել են Նիկոլաեւին եւ Զոպորոժիեին. զոհվել է վեց մարդ

Մանրամասներ
Զոպորոժիե

Նոյեմբերի 11-ի գիշերը ռուսական զորքերը դրոններով գրոհել են Նիկոլաեւ քաղաքը։ Զոհվել է հինգ մարդ, տեղեկացրել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ դրոնը վնասել է մասնավոր մեկ հարկանի տուն, ինչից հետո այնտեղ հրդեհ է սկսվել։ Վնասվել են նաեւ մի քանի բնակարաններ չորս հարկանի շենքում։

Ռուսական բանակը ավիահարված է հասցրել նաեւ Զապորոժիեին, տեղեկացրել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Վերջին տվյալներով՝ մի մարդ զոհվել է, տուժել է 21 հոգի։ Տուժածների մեջ կան 4-17 տարեկան հինգ երեխաներ։

Ավիահարվածի հետեւանքով վնասվել  են բնակելի տուն եւ հանրակացարան։