Ռուսաստանյան զորքերը նոյեմբերի 10-ի առավոտյան հարվածներ են հասցրել Խարկովին, հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Պայթյունները Խարկովում տեղի են ունեցել տեղական ժամանակով մոտ 09:20-ին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հաստատել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել։
«Նախնական տվյալներով՝ հարված է գրանցվել Խարկովի Կիևի շրջանում»,- ավելի ուշ հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նա հավելել է, որ մասնագիտացված ծառայությունները մեկնել են հարվածի վայրն ուսումնասիրելու համար։
Խարկովի քաղաքապետը նշել է, որ հարվածը հասցվել է անտառային գոտուն։ Նախնական տվյալներով, ավերածություններ և տուժածներ չկան։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել էին, որ ռուսաստանցիները կառավարվող օդային ռումբեր են արձակել Խարկովի ուղղությամբ և Խարկովի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում։
0Comments