Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչեւ ԱՄՆ ընտրությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա գրել է. «Թրամփի կոնտրագենտը Եվրոպայում Օրբանն է, ով հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց «Վրացական երազանքին» դեռեւս մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությունը։
Թրամփի հաղթանակի դեպքում ընդդիմությունը կմնա որբ, հակառակ դեպքում անկայունությունը կշարունակվի»:
0Comments