«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը։
Հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը։
Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ շփման պարզեցված սահմանային և մաքսային հսկողության մեխանիզմներ»,- ասել է ՀՀ վարչապետը։
0Comments