Այն մարդիկ, որոնք Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգություններ են իրականացրել, պիտի ցմահ ազատազրկվեն․ փաստաբան

Մանրամասներ
նիկոլ

Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները բարձր մակարդակով շարունակվում են։ Այս մասին, ըստ Լուրերի, խորհրդարանում՝ լսումների ժամանակ, հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանը նկատեց՝ հանցագործություններն, այս դեպքում, տեղի են ունենում ատելության խոսքի խրախուսմամբ, որոնք հնչում են ՀՀ ԱԺ պատգամավորների շուրթերից։ 

Նշենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումներ են հրավիրվել։ 

 «Բոլոր այն մարդիկ, որոնք այս հանցագործությունների հեղինակներն են, պիտի պատասխանատվության ենթարկվեն այն ժամանակ, երբ ՀՀ-ում ազգային իշխանություն կձևավորվի» ,- շեշտեց Խուդոյանը։ 

Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները, անցել բոլոր կարմիր գծերը։ Փաստաբանը նկատեց՝ այնպիսի մակարդակի հանցագործություն, որն օրինակ, Անկախության հռչակագրի հետ տեղի ունեցավ, շարունակական է լինելու։ 

«Ավելի վատ ու զարմանք առաջացնող դեպքեր են լինելու։ Այս հարցը լուծելու մեկ ելք կա․ օր առաջ պետք է փոխվի Փաշինյանի իշխանությունն ու դրա փոխարեն ձևավորվի ազգային իշխանություն» ,- ընդծեց նա։ 

Խուդոյանը հույս ունի, որ կգա օրն ու այն մարդիկ, որոնք Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգություններ են իրականացրել, անպայման ցմահ կազատազրկվեն ՝ պետական դավաճանության մեղադրանքով։