Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Մանրամասներ
4

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Հրազդան գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինն էլ՝ կայուն ծանր:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: