Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel», «UAZ» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1982 թ․), «VAZ», «Dodge» (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1963 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «UAZ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Հ.-ին. վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
0Comments