Փաշինյանը կհասցնի՞ արտահերթ ընտրություններ անցկացնել, թե՞ Ադրբեջանի կողմից նոր հարձակում է լինելու

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են շարունակում դատական շոուները․

Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների, այլոց հանդեպ դատական շոուները շարունակելու նպատակը հասարակության ուշադրությունը Ադրբեջանի հետ ձախողված խաղաղության պայմանագրից, Հայաստանում տիրող սոցիալական ծանր վիճակից, թմամոլության , խաղամոլության համաճարակից, իրավական բեսպրեդելից շեղելու նպատակ ունի։

Չի բացառվում, որ արտերկի հզոր կենտրոնները, ովքեր ուղղորդում են Նիկոլ Փաշինյանին, նրան հրահանգեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշները անդունդ չեն գլորվել։

Ներկայումս Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 10 տոկոս է, գյուղերում՝ մոտ 15 տոկոս, և այն երբեք չի բարձրանալու, ավելի է իջնելու։

Սակայն Նիկոլ Փաշինյանը կհասցնի՞ արտահերթ ընտրություններ անցկացնել, թե՞ Ադրբեջանի կողմից նոր հարձակում է լինելու։ Հայաստանը վաղուց նման է սարսափ սերիալի, որքան առաջանում, այնքան ավելի սարսափելի է դառնում»։