Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին:
Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին...
Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.
հասկանու՞մ եք, որ անհնար է չպատասխանել,
պատկերացնու՞մ եք պատասխանի ուղղությունները,
հասկանու՞մ եք՝ ուր է գնում գործընթացը, և ինչեր դեռ կլինեն,
ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու,
հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք,
դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին` Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»:
Նշենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին, այնտեղ կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, տուժել է փրկարար ծառայությունը։
0Comments