Իսրայելը և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Մանրամասներ
ալիև

Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Ազատությունը։

Իսրայելի դեսպանի խոսքով՝ իսրայելական AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող Azersilah ընկերության հետ: