Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը. Ղարիբաշվիլի

Մանրամասներ

ա

Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին թվիթերյան էջում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Կառավարության ղեկավարը գրում է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունն ու Վրաստանի պատրաստակամությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության ու մեծ հնարավորությունների տարածաշրջանում զարգացման համար:

«ՀՀ իմ այցի ժամանակ ես արդյունավետ զրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցությունը, խաղաղության նոր նախաձեռնությունը Հարավային Կովկասի համար եւ Վրաստանի պատրաստականությունը ակտիվորեն միջնորդել հանուն խաղաղության եւ մեծ հնարավորությունների տարածաշրջանի զարգացման համար»,-գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: