Հայաստանի իշխանությունները դեմ դուրս եկան ռուսական ռեժիմին և Պուտինին ցույց տվեցին նրա սահմանները՝ ապացուցելով, որ երկրում մարդիկ ցանկանում են ապրել այնպես, ինչպես ապրում են Եվրոպայում։ Այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
ա բացատրեց, որ դա, մասնավորապես, վերաբերում է ինքնուրույն որոշումներ կայացնելու և ժողովրդավարությունը զարգացնելու ցանկությանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո Եվրամիությունը, ըստ նրա, մտադիր է գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանին, ԵՄ-ի հետ մերձենալու ջանքերում աջակցություն ցուցաբերել։
«Մենք Գերմանիայում կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին ԵՄ-ում գերիշխող մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է ընդլայնել հնարավորությունները Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,- հավելեց պատգամավորը։
Նա ռուսական իմպերիալիզմն ու գաղութատիրությունը վտանգ է անվանել ԵՄ-ի և Գերմանիայի համար։ «Եվրոպայում մենք բախվում ենք ռուսական քարոզչության և ապատեղեկատվության հետ։ Այդ դրսեւորումներից է այն թեզը, թե իբր ԵՄ-ն ստիպում է այս կամ այն երկրին մերձենալ Եվրոպային եւ հակադրվել Ռուսաստանին։ Սա ոչ այլ ինչ է, քան էժանագին քարոզչություն։ Ես կցանկանայի, որ Հայաստանը մոտենա Եվրոպային, բայց սա Երևանի ինքնիշխան որոշումն է»,- ընդգծել է Ռոթը։
Նա մատնանշեց Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման լավ դինամիկան, այդ թվում, ինչպես պարզաբանեց, իշխանությունների խիզախության շնորհիվ։
Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը շուտով իրականություն կդառնա։ Միաժամանակ, Ռոթը բացատրեց, որ սա բարդ գործընթաց է, և այժմ Հայաստանի պարագայում անցումային շրջան է։
0Comments