Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով վիրավորված 3 անձանցից մեկը զոհվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության՝ բիզնես կենտրոն է եկել 20-30 տղամարդկանցից կազմված մի խումբ և սկսել է հարվածել ապակիներին։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ սկսել են կրակել։
Ութ մարդ բերման է ենթարկվել։
Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը մեղադրել է իր ամուսին, ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին գրասենյակ ապօրինի մուտք գործելու փորձի մեջ, իսկ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել է, որ եկել էր բանակցությունների, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցները հարձակվել են իր և իր գործընկերների վրա։
0Comments