Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել դեպի Երևան կամ Մախաչկալա ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը:
«Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել երթուղին, որի սկիզբը կամ վերջնակետը համարվում էին Բաթումը կամ Քութայիսը, Երևան կամ Մախաչկալա ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան:
0Comments