«Կլոո՞ւն ես, էս ի՞նչ ձև ես քեզ պահում, արա՛». ոստիկանը՝ Երևան-Աշտարակ ճանապարհին բողոքի ակցիա իրականացնողին (ուղիղ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բողոքի ակցիա իրականացնողների և ճանապարհը բացել փորձող ոստիկանների միջև իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում է:

«Ցածր խոսա՛, պրովոկոցիա մի՛ տար: Կլոո՞ւն ես, էս ի՞նչ ձև ես քեզ պահում, արա: Մեծ տղա ես»,-ոստիկանն ասաց ճանապարհը մեքենայով փակած բնակչին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները և Քասախ գյուղի վարչական ղեկավարը բանակցում են մեքենաներով Երևան-Աշտարակ ավտոճանապարհը փակած Քասախի բնակիչների հետ: Բանակցությունների միջոցով ոստիկաններին հաջողվեց բացել երթևեկության մեկ գիծը: Ճանապարհի մնացած հատվածը շարունակում է փակ մնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: