Հայաստանը հավերժ է ապրելու է։ Յուրաքանչյուր հայորդի, որ պետք է աչք բացի այս սուրբ երկրում, այն վստահ համոզմումը պետք է ունենա, որ վաղվա օրը լինելու է իրենը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր տաճարի վերանորոգումից հետո լրագրողների շրջայցի ընթացքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ պատասխանելով հարցին, որ ժամանակի փորձություններին դիմակայած Մայր Աթոռը ինչպե՞ս է դիմակայելու «պատմական և իրական Հայաստանների» կեղծ թեզին, որը շրջանառության մեջ է դրել իշխանությունը:
Սրբազանը շարունակեց. «Երբ որ 500 տարի հետո հանդիպենք, մենք ապրելու եք պատմական մեր հայրենի հողի վրա, պատմական մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում և այդ ամենի գլուխ պետք է լինի մեր եկեղեցին, որի օրհնության ներքո պետք է ապրեն, շենանան ու գործեն բոլորը»։
0Comments