«Նման ծավալի աշխատանքներ երբեք չեն եղել»․ Մուշեղ Սրբազանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ լրատվամիջոցների համար շրջայց է կազմակերպվել Մայր Տաճարում։ Ներկայացվում են կատարված և ընթացող շինաշխատանքները։

«6 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Մայր Տաճարը կներկայացվի նորովի։ Որմնանկարները տարիների մրի մեջ էին, հիմա դրանք նախնական տեսքի ենք բերվել։ Հայտարարված էր համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակ եղավ, Արցախի պատերազմ, և Գարեգին 2–րդը որոշեց` մասսայական դրամահավաք չի հայտարարվի, որպեսզի բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, կարիքավորներին, բռնագաղթածներին։ Եղել են մարդիկ, որ որպես հանգանակություն, օգնություն առաջարկել են իրենց ֆիզիկական ուժը։

Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ հարյուրամյակներ շարունակ չեն եղել` 1620–ական թթ. է եղել վերանորոգում Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ»,- լրագրողներին ներկայացրեց Մուշեղ Սրբազանը։