Ֆրանսիայի դատախազությունը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորման առնչությամբ երկուշաբթի երեկոյան մամուլի հաղորդագրություն է տարածել։
Ըստ BBC-նի՝ դրանում ասում է, որ Դուրովը հարցաքննվում է մի շարք հանցագործությունների մեջ կասկածվող անանուն անձի նկատմամբ հետաքննության շրջանակում:
Գործով ընդհանուր առմամբ 12 դրվագ կա, դրանց թվում՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարումը, խարդախության և թմրամիջոցների վաճառքը, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիա պահելու հանցակցությունը և այլն:
Դատախազությունը հայտնել է, որ հուլիսի 8-ին հարուցված գործը հետաքննում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը։ Դուրովի կալանքի ժամկետը, որը շաբաթ օրվանից մեկ անգամ երկարացվել է, լրանում է օգոստոսի 28-ին։
0Comments