Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Բելգիա ժամանած լրագրողների խմբին

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում

Աշխատանքային այցով Բելգիա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ մամուլի, մեկնել են նրա տիկինն ու դուստրը։

Այս լուրերին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Աննա Հակոբյանը.

«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:

Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:

Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:

Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան»։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը վարչապետի  հետ մեկնել էր Դավոս, այցի մասին չէր հրապարակվել։ Այս դեպքում պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր Աննա Հակոբյանի անունը։