ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք

Մանրամասներ
Էնթոնի Բլինքեն բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական ուղևորություն կկատարի Մերձավոր Արևելք։ Սպասվում է, որ նա Իսրայել կժամանի այսօր երեկոյան:

Բացի դրանից, նա նախատեսում է այցելել Կատար և Եգիպտոս։

Նախօրեին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ և հերթական անգամ կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և համապատասխան համաձայնություն ձեռք բերել, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։

Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Իսրայելի անվտանգության ապահովմանը։