Արտառոց դեպք․ Hermès-ի ժառանգորդը հայտարարել է, որ անհետացել է 13 միլիարդ դոլար արժողությամբ իր կարողությունը

Մանրամասներ
նիկոլաս

Hermès-ի ժառանգորդ Նիկոլաս Պյուեշը հայտարարել է, որ 13 միլիարդ դոլար արժողությամբ իր կարողությունը անհետացել է:

Անցյալ տարի 81-ամյա միլիարդատերը հայտնվել է լուրերի գլխագրերում, երբ խոստացել էր մահից հետո իր կարողության կեսը թողնել նախկին այգեպանին: Այժմ շվեյցարական դատարանը մերժել է Պյուեշի պնդումներն հայցն, ըստ որի իր ֆինանսական խորհրդականը, իբր, սխալ է տնօրինել Hermès-ի՝ մոտ 13 միլիարդ դոլար կազմող իր բաժնետոմսերը՝ իրեն ոչ մի սենթ չթողնելով, news-ի փոխանցմամբ՝ հայտնել է Bloomberg-ը։

Ըստ Պյուեշի փաստաբանների՝ ժառանգն ունեցել է մոտավորապես 6 միլիոն բաժնետոմս, ինչը նրան դարձրել է Hermès International SCA-ի՝ պատմության մեջ ամենախոշոր ներդրողը։ Hermès-ի հինգերորդ սերնդի ժառանգը իր ֆինանսական մենեջեր Էրիկ Ֆրեյմոնդին մեղադրել է «վիթխարի խարդախության» մեջ, երբ երկու տասնամյակի ընթացքում վերջինս վաճառվել է իր բոլոր բաժնետոմսերը:

Դատարանն, ի վերջո, վճիռ է կայացրել Պյուեշի մեղադրանքների դեմ՝ նշելով, որ նա «կույր վստահություն» ուներ Ֆրեյմոնդի նկատմամբ և որ Պյուեշի 24 ամսվա ընթացքում կարող էր ցանկացած պահի չեղարկել իր համաձայնագիրը:

Բացի դրանց, պարզվել է, որ Պյուեշը կամավոր թույլ է տվել Ֆրեյմոնդին տնօրինել իր փողը, խորհրդատուի համար միաժամանակ հասանելի էին Պյուեշի բանկային հաշիվները: «Անհասկանալի է՝ ով է հայցվորին խանգարել հետաքրքրվելու՝ ինչպես են աճում իր բաժնետոմսերը»,– վճռել է դատարանը։

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկի՝ Hermès կլանի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 155 միլիարդ դոլար:

Իր Kelly և Birkin թանկարժեք պայուսակներով առավել հայտնի դիզայնի շքեղ ֆրանսիական տունը հիմնադրվել է 1837 թվականին:

Ըստ Bloomberg-ի՝ Պյուեշը վիճաբանել է իր հարազատների հետ՝ մրցակից LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոյի՝ ընկերությունում իր մասնաբաժինը մեծացնելու հարցում իր դերակատարության առնչությամբ:

Ժառանգորդը 2014 թվականին վերջնականապես լքել է Hermès-ի խորհուրդը՝ իր հետ վերցնելով բաժնետոմսերի մոտ 5,7 տոկոսը։

«Նա հրաժարական տվեց, քանի որ Պյուեշի վրա մի քանի ճակատով հարձակված ընտանիքի անդամները տարիներ շարունակ նրա «սանձը քաշած էին պահում», ընդ որում՝ ոչ միայն LVMH-ի առնչությամբ», - այն ժամանակ Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Պյուեշի պաշտոնական ներկայացուցիչը: