Գազարով կոտլետներ պահք պահողների համար

Պատրաստեք և վայելեք

Եթե սկսել եք պահք պահել, ապա այս կոտլետները հեն ձեզ համար են: Պատրաստեք և վայելեք:

Բաղադրիչներ

Գազար – 2-4 հատ
Բուսայուղ – 3-4 ճ/գ
Սպիտակաձավար – 2 ճ/գ
Ալյուր – 2 ճ/գ
Պաքսիմատ – 2 ճ/գ
Աղ

Պատրաստման եղանակը՝

 Սպիտակաձավարը լցնել թասի մեջ, ավելացնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե:

Գազարը եփել, սառեցնել և մաքրել: Հետո անցկացնել քերիչով:

 Ավելացնել ալյուրը, սպիտակաձավարը և աղը: Լավ խառնել:

Ձևավորել կոտլետներ և թավալել պաքսիմատի մեջ:

Թավան դնել կրակի վրա, ավելացնել բուսայուղ և 3-4 րոպե տապակել երկու կողմից:

Դնել թղթե անձեռոցիկի վրա, ազատվել ավելորդ յուղից և մատուցել: