Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
գառնիկ դանիելյան

Քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատակիցները հեռախոսներով նկարահանում են Վայոց Ձորում Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելու գնացած անձանց, ինչպես նաեւ ավտոմեքենաները։

Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց Ձորում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը»,- ասել է նա: Ըստ նրա, այդ նկարահանումներին հաջորդելու են ճնշումները՝ մի մասի նկատմամբ տուգանքներով, մյուսների նկատմամբ ապօրինի հետապնդումներով։