Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատկերացնենք այսպիսի բան. ժողովրդական հուզումների արդյունքում Կարեն Դեմիրճյանի հեռանալու օրը պետականորեն հռչակած լինեինք Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակի մեջ կհայտնվեր տաս տարի անց նրան հետ կանչող քաղաքացին:
Կամ պատկերացրեք Տեր-Պետրոսյանի հեռանալու օրը, ինչը ընդունվեց ժողովրդական խանդավառ ցնծությամբ, հռչակվեր Քաղաքացու օր: Ինչ խայտառակ վիճակում կլինեին նրա անունը տաս տարի անց որպես փրկիչ վանկարկողները:
2018-ի ապրիլի 23-ին ցնծացողների համարյա կեսն այսօր հուսալքության, վհատության մեջ է: էն մյուս կեսին էլ նույն բախտը կսպասվի, եթե իշխանությունները երկրի բուն խնդիրները ճանաչելու և լուծելու փոխարեն էյֆորիայի մեջ շարունակեն գտնվել…
Քաղաքացին կքված է երթուղայիններում: Նրա մեջքը շտկեք նրա համար տոն հռչակելու փոխարեն»:
0Comments