Ինչպես ազդել մարդկանց վրա․ 10 կանոն

Մանրամասներ
աղջիկ սիրուն նստած

Ինչու՞ է պետք վերահսկել մարդկանց։ Նպատակները տարբեր են. ոմանք այս միջոցով փորձում են եկամուտ ստանալ, մյուսների համար դա պարզապես հետաքրքրություն է։

Այժմ ներկայացնում ենք տասը կանոն, թե ինչպես կարելի է ազդել դիմացինի վրա։

Դիմացինին իր անունով դիմեք

Յուրաքանչյուրիս համար իր անունը շատ մեծ կարեւորություն ունի։ Այն մարդու կյանքում էական տեղ է զբաղեցնում։ Անունն ասես ապացույց լինի, որ տվյալ անձնավորությունը ապրում է եւ գոյություն ունի այս աշխարհում։ Բացի այդ, արդեն հաստատվել է, որ անվան, տիտղոսների նշումը  դրական զգացողություններ է առաջացնում դիմացինի մոտ։

Լսեք

Շատ կարեւոր է ուշադիր լսել զրուցակցին՝ նույնիսկ եթե դուք սխալ եք։ Միանգամից պետք չէ ասել այդ մասին, այլ հարկավոր է լսել ու փորձել ընդհանուր հետաքրքրություններ գտնել։ Իսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմացինին հայտնել ձեր տեսակետը։ Այս դեպքում ձեր խոսքերն ավելի ազդեցիկ կլինեն։

Գլխով արեք

Մեր հասարակության մեջ գլխով անելը համաձայնության նշան է։ Երբ զրուցակիցը խոսում է, իսկ դուք գլխով եք անում, դրանից հետո նա ձեզ հետ ամեն հարցում կհամաձայնի։

Կրկնեք զրուցակցի խոսքերը

Սա հոգեբանական հնարք է՝ ուշադիր լսել զրուցակցին եւ կրկնել նրա խոսքերը; Այս ձեւով դուք յուրօրինակ կապ եք հաստատում ձեր եւ դիմացինի միջեւ, իսկ զրույցն ավելի հարթ է ընթանում։

Քծնեք

Ինքնավստահ մարդկանց հետ խոսելիս քծնանքը բավականին տեղին է դիտվում, քանի որ նա գիտի իր արժեքը եւ անկեղծորեն գնահատում է իր հասցեին հնչած հաճոյախոսությունները։ Իսկ եթե դիմացինը թուլակամ անձնավորություն է, ուրեմն քծնելը հակառակ ազդեցությունն է ունենալու։ Ավելին, դա նրա մտածելակերպին դեմ է, եւ սա զայրույթ է առաջացնում նա մոտ։

Նրան առաջարկեք այն, ինչից նա չի կարող հրաժարվել

Սա կրկին հիմնված է մարդու հոգեբանության վրա։ Սկզբում կարելի է ասել պարզ, իսկ հետո ավելի բարդ առաջադրանքներ։

Զրուցակցի հոգնածությունը ձեր առավելությունը

Հոգնած եւ հյուծված մարդկանցից ավելի հեշտ է դրական պատասխան «կորզել»։ Ուժասպառ մարդիկ ավելի հեշտությամբ են համաձայնում ու ընդունում դիմացինի առաջարկը, քան սթափ ու առույգ վիճակում գտնվող անձը։

Օգնություն խնդրեք

Պետք չէ ամաչել օգնություն խնդրել ընկերներից։ Շատ հաճախ խնդրանքները ավելի լավ են կատարում, քան պարտադրանքները, քանի որ դիմացինը մտածում է, որ կգա մի օր, երբ դուք նրան կխնդրեք, եւ նա ձեզ կօգնի։

Ավելին խնդրեք

Խնդրեք մի բան, որը դիմացինը չի կարող կատարել եւ կմերժի։ Իսկ հաջորդ անգամ արդեն կարելի է դիմել իսկական խնդրանքով , որն արդեն հաստատ չի մերժվի։