Ադրբեջանին է փոխանցվում Կիրանցով անցնող հատվածը, իսկ նոր կառուցվող ճանապարհը դեռ պատրաստ չէ

Մանրամասներ
կիրանց

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը ներկայացրել է Տավուշում «սահմանազատման» հետևանքով ստեղծված իրավիճակը․

«Ինչ է ասում Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։

Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Իրականությունը:

Սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջանին է անցելու Կիրանցով անցնող ճանապարհի մոտ 800 մետրանոց հատվածը:(լուսանկար 2):

Իսկ Կիրանցով անցնող նոր կառուցվող ճանապարհը դեռ պատրաստ չէ»։