Ալիևը՝ Նիկոլի ականջից բռնած, սահմանին թուղթ ստորագրել տվեց, հիմա հրաժարվում է կանոնակարգ հաստատել. Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

ԱՄՆ-ն  առաջին իսկ օրից ներգրավված է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, 1994-ից խոսում են հաշտության բացառիկ հնարավորության մասին, բայց իրականություն չի դառնում։

Հիմա առավել ևս իրականություն չի դառնա, քանի որ ընթացող բանակցությունները խաղաղության միտված չեն, դրանք ՀՀ-ին  նոր կապիտուլիացիա են բերելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությանը, որ հիմա բացառիկ հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը նոր պահանջներ ու խնդիրներ է ստեղծելու․

«Ժողովրդին էշի տեղ են դնում, գալիս ասում են՝ կառուցողական մթնոլորտ է, տալիս են չորս գյուղ, հիմա Բաքուն հրաժարվում է կանոնակարգ ստորագրել։ Ո՞վ էր Ալիևին  ստիպել  գնալ, առանց միջնորդ բաներ պայմանավորվել, Ալիևը հասավ նրան, որ Նիկոլի ականջից բռնած` բերեց սահման, որ  թուղթ ստորագրի, իքն էլ գնա Մոսկվա, Բրյուսել ասի՝ մեզանից ի՞նչ եք ուզում, մենք իրար հետ պայմանավորվել ենք»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։