Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ Շարժում

Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը․ Շարժում
1

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․

«Սիրելինե´ր,

Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։

Եկեք միասին կերտենք մեր ապագան։ Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակ»։