Մայիսի 9-ի հանրահավաքը 2018-ից հետո ամենաբազմամարդն էր, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ և հանրության լայն շերտեր էին հավաքվել, որը Շարժման գրանցած հաջողությունն էր։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Արման Գալոյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին, ապա, Գալոյանի համոզմամբ, եթե փողոցում ճնշումը մեծ լինի, այն ՔՊ պատգամավորները, որոնք հիմա բացառում են Փաշինյանի դեմ դուրս գալը և ամբիոններում կամ լրագրողների հետ հարցազրույցներում Փաշինյանին են պաշտպանում, առաջինն են նրա իմպիչմենտին կողմ քվեարկելու կամ իշխանափոխությունից հետո նրա դեմ ցուցմունք տալու։
«Մենք տեսել ենք այն ժամանակվա կոալիցիա կազմած ուժերի շարքերում եղողները ինչպես վազեցին ՔՊ։ Փրփուրը բերանին Փաշինյանին պաշտպանող ՔՊ պատգամավորներն առաջինն են այդ իշխանությանը գցելու, եթե փողոցում շատ մարդ լինի»,- ընդգծեց բանախոսը։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments