Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում

Մանրամասներ
Բագրատ Սրբազան Հաղարծին

Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում

«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։ Այդպես հեշտությամբ թողել ենք ամեն ինչ։

Մենք մի ազգի զավակ ենք, որին Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը դարձնենք զուտ կենցաղի մեջ ոչնչացած մի բան»։