Երեքշաբթի առավոտյան Լոնդոնի արևելքում սամուրայական սրով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա՝ սպանելով 13-ամյա մի տղայի և վիրավորելով մի քանի մարդու, այդ թվում՝ ոստիկանների։ Նա ձերբակալվել է։
Լոնդոնի ոստիկանապետ Ստյուարտ Բելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Լոնդոնի Հայնոտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 13-ամյա տղա, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։
Ոստիկանությունը ձերբակալել է 36-ամյա հարձակվողին, սակայն հարձակումը չի համարում ահաբեկչական գործողություն։
Բոլոր չորս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
0Comments