Հայոց ցեղասպանության զոհերի իրական քանակը ճշտելու մասին խոսակցության առաջին անգամ ականատես եմ եղել 2019-2020 թ-ին Հայոց ցեղասպանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հանդիպման ժամանակ, երբ կարծեմ մի լեհական կազմակերպություն այս թեմայով դրամաշնորհ էր առաջարկել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ գիտնականի, այդ առաջարկն անմիջապես մերժվել մի քանի պատճառներով։ Առաջին, հարյուր տարի առաջ տեղի ունեցած մարդահամարները տարբերվում են ժամանակակից մեթոդաբանությունից, բազմաթիվ մարդիկ ուղղակի գրանցված չեն եղել, երկրորդը, Ցեղասպանության 1.5 մլն զոհերը սրբադասված են, այն դարձել է խորհրդանիշ, և երրորդը՝ սա թուրքական նարրատիվ է, պահանջ։
Հարցին, իսկ միգուցե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ իշխանությունները ստիպվա՞ծ են Թուրքիայի հետ երկխոսում, որպեսզի ստանան անվտանգային երաշխիքներ, Մելքոնյանը նկատել է։ «Եթե ՀՀ իշխանությունները Թուրքիայից են ակնկալում անվտանգություն, ապա թուրքերը մեզ կտան այն՝ 10 հազա քկմ-ոց Հայաստան, որտեղ կլինեն շատ հպարտ քաղաքացիներ, փաբեր ու ոստիկաններ։ Անվտանգությունն էլ կապահովեն թուրք զինվորները»։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments