Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար վճար կսահմանվի: Այս մասին որոշում է կայացրել Վենետիկի խորհուրդը :
Նորարարությունը զբոսաշրջային հոսքը կանխելու հերթական փորձն է, որը յուրաքանչյուր տարի ողողում է քաղաքը։
«Այդ միջոցառումը կոչված է խթանել մեր քաղաքում քաղաքակիրթ զբոսաշրջության զարգացումը»,-ասել է խորհրդի անդամ Ջովանի Ջուստոն։
Նրա խոսքով՝ դեռևս վճար գանձվում է արտակարգ ընթացակարգով։ Մեկ տարվա ընթացքում տեղական իշխանությունները կհետևեն փոփոխություններին։
Առաջին փուլում 3 եվրո կգանձվի։ Ստացված միջոցները կօգտագործվեն քաղաքի ծախսերի համար, ներառյալ՝ աղբը հավաքելու, որը իրենցից հետո թողնում են զբոսաշրջիկները։
0Comments