Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս․ մեքենան եղել է ծանրաբեռնված՝ տեղափոխվել է երկու դիրքի անձնակազմի, իսկ վարորդը ժամկետային զինծառայող է եղել՝ ոչ մեծ փորձառությամբ։
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Փաստինֆո»-ն փորձել է մեր աղբյուրի հայտնած տեղեկությունների վերաբերյալ ստանալ նաեւ ՊՆ-ի մեկնաբանությունը, սակայն կապ հաստատել դեռ չի հաջողվել»,- հայտնում է լրատվամիջոցը։
0Comments