Ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության Boeing 787 ինքնաթիռը վայրէջքից հետո չի կարողացել կանգ առնել և սահել է թռիչքուղու վրա, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով NHK հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ` Նյու Դելիից Տոկիո ժամանած ինքնաթիռը վայրէջքից անմիջապես հետո կորցրել է կառավարումը և դուրս է եկել Նարիտա օդակայանի թռիչքուղուց: Ինքնաթիռում գտնվող 200 ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել:
Հեռուստաալիքը նշել է, որ միջադեպի պատճառը նախօրեին տեղացած առատ ձյունն է, ինչի հետևանքով թռիչքուղու վրա մերկասառույց է առաջացել: Ուղևորներին ինքնաթիռից տեղափոխել են ավտոբուսներով: Միջադեպից հետո թռիչքուղին մոտ մեկ ժամ փակ է եղել:
0Comments