Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանեց մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները: Մասնավորապես` նախագծով սահմանվում է, որ մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:
Այդ գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն, և առանց այդ նպատակի երրորդ անձանց մուտքը, գտնվելը նշված գոտիներում արգելվում է:
0Comments