Տեսականորեն, վտարանդի կառավարություն չի կարող լինել այն կառավարությունը, որը ստորագրել է իր պետությունը լուծարելու մասին հրամանագիրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ հերթական նիստից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:
«Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ իշխանությունը կամ միապետը փախել ա տարածքից, ոչինչ չի ստորագրել, ասել ա ես հիմա վտարանդի կառավարություն եմ x վայրում: Բայց կոնկրետ էնպիսի դեպք, որ ինքը ստորագրած լինի իր պետության լուծարումը, հետո ասի ես դրա վտարանդի կառավարությունն եմ, նման դեպք երբեք չի եղել: Իսկ ինչ վերաբերում ա բուն քաղաքական հարցին, դա աբսուրդ ա, ՀՀ-ում 2-րդ Կառավարություն չի կարող լինել»,-հավելեց Վահագն Ալեքսանյանը:
0Comments