Ինչ է գրել Բլինքենը Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո

Մանրամասներ
նիկոլ

ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելու Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։

Այս մասին Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-ասված է գրառման մեջ։