Տավուշում ռազմավարական բարձունքները ստանալով Ալիևը հարձшկման կգնա, ուղիղ են ասում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը․
«Ամեն անգամ Փաշինյանի զիջումների գնալու հայտարարությունն ավարտվում է Բաքվի ագրեսիայով։ Թվում է, երբ զիջում է լինում, չպիտի հարձակվեն, բայց հարձակվում են ավելի հարմարավետ դիրքերից։
Փաստացի Նիկոլ Փաշինյանն օգնեց Ալիևին Արևմուտքը դուրս թողնել բանակցային գործընթացից, որում Արևմուտքը ներգրավվել էր, որ վերջում ճանաչվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հիմա մնացին 2-ով, որը շատ խաղացողների դուր չի գալիս, մեզ էլ չի կարող դուր գալ։ Այստեղ կա Ալիևի երազանքների ցուցակը, բերում է Երևան, ասում է՝ սա պիտի անեք, նա պիտի անեք։ Այն ինչ փրկել ենք նոյեմբերի 9-ի ծանր գիշերը, Փաշինյանն ուզում է անպայման զիջել Բաքվին»,- նշել է Հայրապետյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments