Մոսկվայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք․ ԱԳՆ

Մանրամասներ
ագն

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայտնում ենք, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները:

Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»: