Անգլիայի գավաթ․ «Չելսին» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Քովենթրի Սիթին» եւ «Մանչեսթեր Սիթին»։

Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։ Այդ դիմակայությունը «Օլդ Տրաֆորդում» կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 4:2

Մարկ Կուկուրելյա, 13, Քոուլ Փալմեր, 45+1, Քարնի Չուկվուեմեկա, 90+2, Նոնի Մադուեկե, 90+8 - Ակսել Դիսասի, 51, ինքնագոլ, Ստեֆի Մավիդիդի, 62

Չիրացրած 11մ՝ Ռահիմ Ստերլինգ («Չելսի»), 26

Հեռացում՝ Քալում Դոյլ («Լեսթեր Սիթի»), 70