«Օսկար»–ում հաղթած «The Last Repair Shop» ֆիլմում կա դրվագ Բաքվում հալածանքների ենթարկված հայի մասին

Մանրամասներ
5

«Օսկար»–ի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Վերանորոգող վերջին խանութը»/The Last Repair Shop, որում անդրաարձ կա նաեւ ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանին, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների։

Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Պրուդֆութը եւ Քրիս Բոուերսը։ Ռեժիսոր Բեն Պրուդֆութը հարցուպատասխանի ժամանակ կիսվել է. «Մենք համերաշխ էինք հայ համայնքի և հայկական սփյուռքի հետ», գրում է 
Armenian Film Society-ն։ 

Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, ովքեր օգնում էին Լոս Անջելեսում ուսանողական երաժշտական ​​գործիքները լավ վիճակում պահել: Ֆիլմը վարպետների մտերմիկ անձնական պատմությունները միախատնված են ուսանող երաժիշտների հուզական, անմիջական պատմությունների հետ, որոնց կյանքում նրանց պատրաստած գործիքները առանցքային են դարձել: