Դոլարն ու եվրոն աճել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 15-ին, կազմել է 404.25  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.00 դրամ (աճել է 2.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.66 դրամ (աճել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով, վաճառվում է 438-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.13-4.37 դրամով, վաճառվում է 4.40-4.65 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406.50-407 դրամով:

Եվրոն գնվում է 433-434 դրամով, վաճառվում է 439 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35-4.36 դրամով, վաճառվում է 4.45 դրամով: